Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի վճռի դեմ ներկայացված բողոքը մերժվել է։
Ադրբեջանական զլմները հաղորդագրություն են տարածել, որ Վարդանյանի փաստաբան Աֆեթ Գազիևան խնդրել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց։
Բողոքը քննարկել է Բաքվի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գաբիլ Մամեդովի նախագահությամբ։
Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում բերման ենթարկված Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 214-1 (Ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծելը) հոդվածներով։
Զավեշտն ու աբսուրդն այն աստիճանի է հասել, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանն ու դատավորը թշնամի երկրից են՝ ադրբեջանցի։ Պարզ է, որ խափանման միջաց կալանքը փոխելու՝ ադրբեջանցի փաստաբանի «խնդրանքը» Բաքվի դատարանը մերժելու էր։