Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն հիմա էլ «Խոջալուի ցեղասպանությանը մասնակից է դարձնում» մոլորված արցախցուն

20/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրել «Խոջալուի ցեղասպանությանը»  մասնակցելու համար. հայտնում է vesti.az-ը:
Ինչպես հայտնի է,  Ռաշիդ Բեգլարյանն Արցախցի է, նա  այս տարվա օգոստոսին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

Այսինքն՝ Ռաշիդ Բեգլարյանի անունը Ադրբեջանի «սև ցուցակում» ի սկզբանե չի եղել, ինչպես հայտնում էին Վագիֆ Խաչատրյանի դեպքում։ Ըստ տեղեկությունների՝ արցախցի Ռաշիդը գինովցած է եղել, այդ պատճառով էլ մոլորվել ու հասել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Նրան գերեվարելով՝ 3 ամիս անց Բաքուն որոշել է, որ Ռաշիդ Բեգլարյանն էլ է «ցեղասպան», նա նույնպես Վագիֆ Խաչատրյանի նման երևի թե մասնակցած կլինի «Խոջալուի ցեղասպանությունը»։

Դե եթե միջինից բարձր տարիքի արցախցի է, ուրեմն տարիքը համապատասխանում է, 1992 թվականին երեխա չի եղել, որ չկարողանան մեղադրել, գիտակից երիտասարդ է եղել, ուրեմն կարող էր և Խոջալուում եղած լինել։ Ի՞նչ կա որ…

Այս աստիճան աբսուրդ, այս աստիճանի անօրինական ու հակամարդ… Ու սրոնց հետ ՀՀ իշխանությունը խոսում է խաղաղության պայմանագրերից ու խաղաղության խաչմերուկներից…

Ռաշիդ Բեգլարյանը մեղադրվում է ադրբեջանցիների նկատմամբ «խոշտանգումներ կատարելու, պատերազմական հանցագործություններին, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու» համար: Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով։ Նա ձերբակալվել է։ 

Հաղորդվում է, որ իբր նա խոստովանել է,  որ մասնակցել է 1992 թվականի փետրվարի 26-ին «Խոջալուի ցեղասպանությանը»։

Ինչպես հայտնի է,  Ռաշիդ Բեգլարյանն Արցախցի է, նա  այս տարվա օգոստոսին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

Նախորդ գրառումը

Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը Հայաստանը որպես «արևմտյան Ադրբեջան» է ձևակերպում, ու դրա հետ մեկտեղ զանգվածներին պարտադրում են ուրախանալ

Հաջորդ գրառումը

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Լրահոս

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության...

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական