Թշնամին վաղ առավոտից գրոհել է Ջերմուկը՝ օգտագործելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, հարվածելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արդեն երկրորդ օրն է շարունակվում, իսկ Հայաստանի պաշտոնական աղբյուրները պատերազմը շարունակում են որակել՝ կոնֆլիկտ, սահմանային լարում, սադրանք, ագրեսիա, իսկ թշնամուն համառորեն ասում են հակառակորդ։
ԱԺ-ն էլ շարունակում է իր բնականոն աշխատանքը, կարծես սահմանները խաղաղ են, թշնամին էլ Հայաստանի սուվերեն տարածքում չէ։
Լուսանկարում Բաղրամյան-Դեմիրճյան «առաջնագիծն է»։ Ոստկանական բազմաշերտ պարիսպը ԱԺ իշխանական պատգամավորներին պաշտպանում է զոհված զինվորների մայրերից։