Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Azg.am-ը տեղեկացել է Գլխավոր Դատախազությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 17-ից անազատության մեջ գտնվող Արմեն Գրիգորյանը մահացավ հուլիսի 15-ին, դատարանի դահլիճում։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Արմեն Գրիգորյանը կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է: