Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արծվաշենը՝ արտահերթ ընտրությունների պատճառ

02/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան առաջին պատերազմի տարիներին բավականին մութ, կասկածելի պատմություններ էին պտտվում Արծվաշենի կորստի մասին՝ ընդհուպ այդ բնակավայրի ստվերային վաճառքի մասին։

Գործարքի կոնկրետ մասնակիցներին բաժին հասած գումարները սոված, թշվառ հետխորհրդային Հայաստանի համար աստղաբաշխական էին թվում։ Այն, որ ստվերային գործընթաց էր եղել, խոսում էին բոլորը, և խոսում էր նաև այն փաստը, որ իր հզորացած  հայկական զինուժը կարծես մոռացել էր ՀՀ սահմանից մի քանի կմ հեռու Արծվաշենի մասին։

Անցան տարիներ։

Եվ հիմա կարծես կորուսյալկամ նախկինում ծախված  հայկական այդ բնակավայրը նորից հայտնվել է քաղաքական  հետաքրքրությունների շրջանակում։ Արցախը հայաթափելուց, լուծարելուց, անեքսիայի ենթարկելուց, բնակչությանը բռնի տեղահանումից հետո, հարևան սուլթանատը  ֆաշիստ ղեկավարի շուրթերով հայտարարեց, որ իրենց կողմը պատրաստ է  խաղաղության պայմանագիր կնքել պարտված Հայաստանի հետ։ Իհարկե, հայկական կողմից միանգամից արձագանքեցին, որ իրենք ևս հոժարակամ պատրաստ են կնքելու այդ պայմանագիրը, սակայն   անկլավների հարցը խանգարում է։

Ամեն ինչ, ամեն տեղ, ամենքին զիջող հայկական կողմը  առերևույթ կերպով պատրաստ է զիջել նախկին ադրբեջանաբնակ անկլավները, բայց  Ադրբեջանը չի պատրաստվում  վերադարձնել Արծվաշենը։

Հայկական կողմը կուզեր ընդհանրապես չխոսել Արծվաշենի մասին, քանի որ նրա վերադարձի հարցը վտանգելու է խաղաղության պայմանագրի կնքումը։

Արծվաշենի վերադարձի հարցն ինչո՞ւ է  ներքաղաքական սուր բնույթ կրելու, որովհետև Արծվաշենի  հայկական պատկանելությունը  երբեք չի վիճարկվել ոչ մի քարտեզով, ավելին՝ այդ բնակավայրը 1920-ականներից միշտ ընդգրկված է եղել ՍՍՀՄ բոլոր ռազմական քարտեզներում՝ որպես ՀՀ անբաժանելի մաս։

Այսինքն՝ խաղաղության պայմանագիր տենչացող քպ խունտան ստիպված է լինելու ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը թողնել Ադրբեջանին, ինչը նշանակելու է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջում, որը ՀՀ սահմանադրության համապատասխան իրավական նորմերով պետք է դրվի հանրաքվեի։

Այո՛, Արծվաշենի հետ չեն կարող խաղարկել Գորիս-Կապան ճանապարհի զիջման տարբերակը. սա այլ դեպք է՝ հստակ արգելքով և իրավական գործընթացով։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը փորձում է անկլավների հարցը չթողնել հետագային և ձևավորվելիք դեմարկացիոն հանձնաժողովին։ Անկլավների հնարավոր փոխանակման մասին թեզ չկա նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում։

Ստեղծվել է պատային իրավիճակ, որից դուրս գալու միակ ելքը հանրաքվեն է, որը կարող է դառնալ վստահության քվեի ստուգարք անորոշ, հնարավոր բացասական արդյունքով։ Ի՞նչ կարող է ձեռնարկել ՀՀ իշխանությունը։

Միակ հնարավոր ելքը սահմանադրական փոփոխությունների իրականացնումն է, որը պետք է և կարող է իրականացվել միայն վստահության հանրաքվեով։ Այլ ելք չկա։ Ուստի պետք է գնալ նոր հանրաքվեի և պետք է Արծվաշենը, նրա ճակատագիրը դարձնել հայրենասեր ուժերի միավորման սիմվոլ։

Պատերազմում պարտված, Արցախը ուրացած քաղաքական խմբակը չի կարող Արծվաշենի հարցը հասցեագրել նախկիններին, չի կարող բնակավայրի կորստի մեջ մեղադրել, դիցուք, արծվաշենցիներին, չի կարող մեղադրել «ամեն ինչի մեջ մեղավոր Ռուսաստանին»։

Այո՛ ,Արծվաշենը հայկական է եղել,  և ոչ մի պաշտոնատար անձ իրավունք չունի այն ճանաչել Ադրբեջանի կազմում։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏաԹևերն» աշխարհում լավագայուն ճոպանուղին է, իսկ այն կառուցող Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է

Հաջորդ գրառումը

Թմրանյութ են պահել և օգտագործել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

Թմրանյութ են պահել և օգտագործել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական