Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցրել է նստացույցը. այդ մասին նա արդեն հայտարարել է։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին էր միացել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նա էլ էր նստացույց հայտարարել։
Լուրեր են պտտվում, որ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն լրատվամիջոցները մինչ այս պահը չեն կարողացել ճշտել Արցախից՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Արցախից ոչ էլ հերքում են այն։