Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեկվանից կեղծ օգտատերեր սպառնում են լրագրողին վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում. Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

26/07/2023
- Հրապարակախոսություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է արել դադարեցնել լրագրողների կյանքի, գործունեության դեմ ուղղորդված, սանձարձակ սպառնալիքների արշավը։

Ամբողջական հայտարարությունը ստորև՝

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն)  ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը: Բնականաբար, այդ մասին հրապարակումներ հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և տարածվում վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ առնչվող լրատվամիջոցում:

Տպավորություն է, որ հաշվեհարդար են ուզում տեսնել կամ լրագրողի, կամ նրանց հարազատների հետ, մինչդեռ լրագրողը որևէ պարտավորություն չունի որևէ մեկի փոխանցել որևէ հեռախոսահամար, անգամ, եթե այդ հեռախոսահամարը պահանջում է Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքներ են հնչեցվում նաև Անի Գևորգյանի նկատմամբ: Հիմնականում կեղծ օգտատերեր սպառնում են նրան վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում՝ ինչպես նրա, այնպես էլ՝ Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, և սա պատահական կամ ինքնաբուխ չի արվում: Լրագրողների նկատմամբ հարձակումները գեներացվել են դեռ երեկվանից, այդ թվում՝ իշխանամերձ, այսպես կոչված, քաղհասարակության անդամների սոցցանցային էջերով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս կազմակերպված, ուղղորդված, սանձարձակ ու լկտի հարձակումները, կոչ անում դադարեցնել դրանք: Լրագրողները կատարել են իրենց մասնագիտական պարտականությունն ու գործառույթները, Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորել, նրան չեն ընդհատել, լեզվակռվի մեջ չեն մտել, հակադարձել են, հնարավորինս կոռեկտ են եղել՝ այն պարագայում, երբ նա լրագրողներին մեղադրում էր տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում՝ պարզ հարցապնդումներն անվանելով քաղաքական ակցիա:

Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցները, լրագրողներն ազատ են նաև ակցիա կազմակերպել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ունեն հանրային նշանակություն, ինչը նույն Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս արել է:

Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը:

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրությունը, ով պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հայտարարել է լրագրողների աշխատանքը կարևորելու և նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

Խնդրի նկատմամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը. լրագրողների կյանքը, մասնագիտական գործունեությունը, տեղաշարժը վտանգված է, և դուք կրում եք պատասխանատվություն նրանց կյանքի և գործունեության խափանման համար:

Այս հայտարարությամբ նաև իրազեկում ենք Հայաստանի ժուռնալիստների միության միջազգային գործընկերներին՝ ահազանգելով լրագրողների դեմ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից սանձազերծված արշավի, հակաժողովրդավարական, ընդդեմ խոսքի ազատության կատարվող գործողությունների մասին:

Կոչ ենք անում նաև հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին:

Նախորդ գրառումը

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը նստացույցը դադարեցրեց, Արթուր Թովմասյանի հրաժարականի լուրը օդում պտտվում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը նստացույցը դադարեցրեց, Արթուր Թովմասյանի հրաժարականի լուրը օդում պտտվում է

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական