Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհնար է դիմանալ. Ադրբեջանը նեղացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից

06/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը մի քանի օր առաջ երկօրյա այցով եղել է Ուկրաինայում։ Նա այցելել է ուկրաինական մշակութային, այդ թվում՝ պատերազմի հետևանքով ավերված և վնասներ կրած վայրեր։

Ադրբեջանը մինչև հոգու խորքը վրդովված ու վիրավորված է, թե ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա, իսկ  Ղարաբաղ այդ կառույցի որևէ ներկայացուցիչ չի այցելել։

Ադրբեջանական Report-ը գրում է. «Հայաստանը 30 տարի օկուպացրել էր ադրբեջանական տարածքները։  30 տարվա օկուպացիայի ընթացքում բոլոր մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների գրեթե լիակատար ոչնչացման փաստերի արձանագրումը կարող է հաստատել օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկացած անդամ կամ արևմտյան լրագրող, ով եղել է այստեղ»։

Ադրբեջանն իրեն պաշտպան է նշանակել պակիստանցի միջազգային հարաբերությունների վերլուծաբան Խալիդ Թայմուր Աքրամին, որի կարծիքով «ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման վերաբերմունքը երկակի ստանդարտների ուղղակի վկայությունն է»։

 Ադրբեջանական Report-ի հարցմանն  ի պատասխան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է, որ իրենք հույս ունեն շուտով նմանատիպ առաքելություն ուղարկել տարածաշրջան։

«Հուսով ենք, որ դա հնարավոր կլինի մոտ ապագայում, բայց այս պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան »-, ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանում։

Ադրբեջանական Report-ին հիշեցնենք, որ մինչև հիմա Ադրբեջանը միջազգային կառույցներից որևէ դատապարտում չի ստացել հայկական պատմամշակութային հուշարձանները, գերեզմանները ոչնչացնելու համար։

2005-6 թվականներին իրանական կողմից տեսանկարահանել էին, թե ինչպես է ադրբեջանական բանակն ավերում, գետնին հավասարեցնում Ջուղայի միջնադարյան մի քանի հազար խաչքարերը։

1998, 2002, 2005 թվականներին Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ահազանգելով, որ Ադրբեջանը վերջնակապաես ոչնչացնում է Նախիջևանի հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը։ Եվրոպացի ճանապարհորդներն անձամբ են լուսանկարել հողին հավասերցված հայկական եկեղեցիները։ Նախիջևանում վերաբնակեցվածներն անձամբ են պատմել, որ միջնադարյան հայկական եկեղեցիները սկզբում ծառայել են որպես գոմ, խորդանոց, իսկ հետո վերջնականապես ոչինչացվել են, որպեսզի հայկական հետքն ընդմիշտ վերացվի։

Ադրբեջանական Report-ին հիշեցնենք նաև, որ հենց 44-օրյա պատերազմի ժամանակ էին ադրբեջանցի զինվորներն ու օտարազգի վարձկանները ցինիկ հռհռոցով ոչնչացնում օկուպացվող Արցախի խաչքարերը, հայկական գերեզմանները, այդ բարբարոսությունները տեսանկարահանում և տարածում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ վանդալիզմը չէ՞ր տեսնում։

Տեսնում էր ու չտեսնելու տալիս։

Շուշիի Կանաչ ժամը, որ պատերազմի ռումբերից փրկվել էր, ադրբեջանցիներն ավերակ դարձրին. իբր վերածում են ուղղափառ եկեղեցու։

ՅՈՒՆԵՍԿՕ-ից դժգոհելիս Ադրբեջանն ինչո՞ւ հարց չի տալիս՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչո՞ւ այդպես էլ ոչ մի անգամ չայցելեց 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի 75 տոկոս օկուպացված տարածք և չարձանագրեց ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները  հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։

Կրոնական, մշակութային ու առավել ևս՝ պատմական հուշարձաններից է խոսում մի երկիր, որն արհեստածին է, մեկ դար առաջ ստեղծվել է քաղաքական նկատառումներից ելնելով՝ որպես պատիժ մեր տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի համար և որի վրա ապրողները գենետիկ պատկանելությամբ ընդհանրապես էթնոս չունեն, էլ ու մնաց՝ էթնիկ մշակույթ ունենան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, բայց դեռ հստակ չէ՝ ինչպիսի առաքելության մասին է խոսքը

Հաջորդ գրառումը

Լավրովն Անկարայում է. Չավուշօղլուի հետ քննարկելու է նաև արցախյան հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով

01/12/2025
Հաջորդ գրառումը

Լավրովն Անկարայում է. Չավուշօղլուի հետ քննարկելու է նաև արցախյան հարցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական