Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրանիկ և Հրանտ Մաթևոսյան

12/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի կցկտուր վկայություններից պարզել եմ, որ Հրանտ Մաթևոսյանի չափ մեկ էլ Չարենցն էր ընկալել Անդրանիկին։ Դժվարահաճ Չարենցը։ Բայց Չարենցը կաշկանդված էր իր ժամանակով ու չարտահայտվեց։ Իսկ երբ կարելիություն եղավ արտահայտվելու՝ ընկալածները մեռել էին, սերունդներ էին անցել, լեգենդն էլ՝ խամրել։

Այսօր Հրանտ Մաթևոսյանի 90 ամյակն է, իսկ օրեր անց՝ Անդրանիկի 160-ը։

«Նկատված է. մեկ հազարամյակ առաջ, երբ մեր ոստաններն ավերվեցին, երբ մեր երկրի ազնվականությունը գլխատվեց – ինքնիշխանությունը հանգրվանեց հայ գյուղացու տանը. ասել է թե՝ հայ մարդու, հայ գյուղացու տունը Լոռվա սարերից մինչև Սասուն ու Տավրոս, օրրանը եղավ մեր հնօրյա փառքերի և գալիք հույսի, հայ գյուղացու տունը վիպերգեց իր եղած ու չեղած արքաներին ու հերոսներին և սպասեց ծնունդին իր այն զավակի, որ պետք է գար և հայոց մեր լուռ աշխարհը լցներ ուրախության ու հաղթանակի աղաղակով, պետք է գար և նման լիներ մեր անմոռաց ժամանակների հերոսներին ու թագավորներին, բայց շատ ավելի՝ հերոսի ու թագավորի ժողովրդական մեր իդեալը լիներ:

Հայոց աշխարհի փոքր հովտով հայոց մեր երկար ժամանակները հաղթած կամ շղթայված շատ իշխանների են անցըրել, փառքուպսակի արժանի են եղել նրանցից շատ-շատերը, բայց և նրանցից ոչ մեկը չի զորում համաժողովրդական վերաբերմունքի միջով իր անցքը հրճվանքի և ուրախության, սիրո և գորովի, հույսի և վստահության շքերթ դարձնել այնպես, ինչպես թագավորի ու հերոսի մեր իդեալը, մեր անիրականը, մեր վիպերգայինը՝ մեր Դավիթը, Սասունցին. դարեր ու դարեր մինչև այսօր ու մինչև վաղը և վաղվա վաղը՝ ոչ ոք չի կարողանում մեր մեծից ու փոքրից կորզել այն ավաղն ու ափսոսը, արցունքն ու ժպիտը, որ միայն Դավթի համար են՝ Սասունցու, անիրականի, դյուցազներգականի, մեր համազգային իդեալի:

Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը մեզ համար նույնքան առասպելական է, դյուցազներգային, վիպերգային, ինչքան Դավիթը՝ իրական. համաժողովրդական սիրո հրապարակը այդ երկու իրական և վիպերգային հերոսների երթն է դարձնում պսակյալ շքերթ, մարդու և զինվորի իր իդեալով իր Անդրանիկին է հանդերձավորում, և իր Անդրանիկը՝ ժողովրդի Անդրանիկը, իդեալ մարդու կերպարը իր վրա է առնում ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Դավիթ Սասունցին Մհեր Սասունցու զենքուզրահն է իր վրա առնում:

Որպես հայոց մեր տան սպասված որդի՝ Անդրանիկը հանդերձավորվեց, իր ժողովուրդը նրան հանդերձավորեց իր վիպերգի զենքուզրահով, և Անդրանիկի ստույգ իրականությունը ոչնչով չխաթարեց նրա առասպելականությունը. նրա վախճանի ու ծննդյան տարիների ստուգությունը, տված մարտերի ու ձախողումների ու ծննդավայրի ստուգությունը, մարդկայնորեն նրա խոցելիությունը ամենևին չեն խանգարում նրան դարձյալ վիպերգից եկած և երգ, վիպերգ, առասպել վերադարձած տեսնել, երբ մեր հերոսական էպոսն ու ինքը Անդրանիկը նույն և մեկ ժամանակի ծնունդ են, և հայտնի չէ, թե նրանցից ով ում վերածնեց – Զեյթունի հերոսամարտը, Աղբյուր Սերոբը, Սոսե մայրիկը, Չաուշ Գևորգը, ինքը Անդրանի՞կը սերեցին մեր վիպերգը, իմ այդ տրեխավոր փաշաների կենարար շնչի վրա՞ մեր դյուցազներգը ելավ մեր գեղջուկ հայ տնից, թե՞ վիպերգը արթնացրեց նրանց և իշխանահասակ կանգնեցրեց հայոց մեր աշխարհում:

Նրանք մեկ և նույն ճանապարհի ճամփորդներն էին՝ Անդրանիկը և վիպերգը, միմիյանց լրացնելով, միմյանց սովորեցնելով, միմյանցից սովորելով, շտկելով, հաստատելով, միմյանց զորացնելով գալու էին, և նրանց ճանապարհն անվախճան էր: Նրանք հայոց իրենց հեռաստաններում սպասողների բազմություններ ունեին, այդ բազմությունները մենք ենք, և բազմությունների բազմություններ ունեին, դրանք մեր թոռնեթոռներն են, և հավերժի այդ ճամփորդների ճանապարհը կվերջանա՝ երբ իրենց հեռաստաններում այլևս բազմությունների սպասումն չի լինի:

Եվ ուրեմն փառք մեզ՝ նրանց կանչողներիս, նրանց սպասողներիս՝ որ նրանց անմահության, նրանց անվերջության երաշխավորն ենք, և փառք իրենց, փառք իրեն Անդրանիկին՝ որ իր որդիների և որդվոց որդիների հայոց մեր անցյալը անհուշ ու անանցյալ չթողեց: Նա մեր կերպարին վեհություն է բերում, մեր ձուլվածքին ազնվություն ու ազնվականություն է բերում, ռազմիկի մեր վարքին՝ արծվենի ճախր, հազար փառք իրեն»:

Հրանտ Մաթևոսյան

Հրապարակումը՝ գրող, գրականագետ Կարո Վարդանյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այդ յուղոտ պատառը ձեզ չէին տա. Արթուր Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը. պատմում է Հայկ Մամիջանյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը. պատմում է Հայկ Մամիջանյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական