Ազգային շահերին ուղղված ցանկացած սպառնալիք ի սկզբանե կասեցվելու է. սապառնացել է Ադրբեջանի Միլի մեջլիսի իշխանական պատգամավոր Բահրուզ Մահարրամովը։
Նույնքան իշխանամետ ադրբեջանական կայքերը ցիտում են երիտասարդ պատգամավորի հոխորտանքները։ Ադրբեջանցին բացահայտ հայտարարել է, որ Ալիևը բռնապետ է, Ադրբեջանում անձի պաշտամունքի հասնող մենիշխանություն է, Ալիևը չի կարող մրցակից ունենալ, որովհետև բոլորին կոչնչացնեն։ Ալիևն անմրցելի է ու հավերժ։
«Այսօր ոչ մի քաղաքական ուժ շանս չունի Իլհամ Ալիևի թեկնածության դեմ։ Այն, որ այս անգամ էլ ապազգային տարրերը չեն մասնակցում գործընթացին, իրականում նրանց դավաճան, դիվերսիոն ու վախկոտ էության արտահայտությունն է։ Բոյկոտի փորձը այս միավորումների սադրիչ բնույթի դրսեւորումն էր, և նրանց միակ նպատակը քաղաքական կայունությունը խաթարելու և երկրի ներքին գործերին միջամտող արտաքին ուժերի համար հնարավորություն ստեղծելն է։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ այսօր կամ ապագայում որեւէ արտաքին կամ ներքին տարր չի կարող վնասել Իլհամ Ալիեւի հաստատած կարգին»,- ասել է Մահարրամովը։
Նորմալ երկրներում այսպիսի հայտարարությունը կդիտարկվեր բռնապետության, բռնաճնշումների, հաշվեհարդարների, անձի նկատմամբ հետապնդման մասին վկայություն, այն է՝ հանցագործության մասին հաղորդում, և սրանով կզբաղվեին տեղի և միջազգային կազմակերպությունները։ Իսկ մարդու իրավունքների միջազգային պաշտպաններն առնվազն հետաքննություն կանցկացնեին։
Բաքվի դեպքում բացահայտ հնչեցրած սպառնալիքի դեմ միջազգային բոլոր կառույցները, սովորության համաձայն, աչք ու ականջ են փակում։
Միայն նշենք, որ Ադրբեջանում, արտահերթ ընտրությունների ֆոնին, վերջին մեկ ամսում 10-ից ավելի ընդդիմադիր գործիչներ ու լրագրողներ են ձերբակալվել։