Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Այսօր մահացած սերժանտ Գրիգորյանը Արտաշատից էր,  44-օրյա պատերազմի մասնակից

Այսօր՝ ժամը 09:50-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացած սերժանտ Գրիգոր Արթուրի Գրիգորյանը Արտաշատ քաղաքից էր:

22-ամյա Գրիգորը մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Գրիգորը մարդասեր, շատ բարի, ընկերասեր ու հայրենասեր երիտասարդ էր: Բազմաթիվ անգամներ Հայաստանից դուրս աշխատելու առաջարկներ է ստացել, բոլորն էլ մերժել է։ Azg.am-ի հետ զրույցում նրա ազգականն է նշում՝ հավելելով. «Նպատակներ, երազանքներ շատ ուներ: Ափսոս, որ բոլորն էլ կիսատ մնացին»:

Նշենք, որ ՊՆ փոխանցմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 7 զինծառայող։ Նրանք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել եւ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։