Սարգիս Գալստյանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը նշանակել է Ստեփանակերտի պարետ. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտնում է. «Սարգիս Գալստյանի հետ այսօր Երևանից կապվել են նրա ազգակիցները։
Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:
Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էր էֆենդի»: