Ադրբեջանը մի քանի օրից պատրաստվում է զորահանդես անցկացնել Ստեփանակերտում։ Ադրբեջանի ռազմատենչ նպատակներին «խիստ համարժեք» են գործում Հայաստանում, որտեղ անց է կացվում «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» վազքի սիրողական 3-րդ մրցաշար։
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում ռազմավարն ու ռազմական ամբողջ ներուժն է ցուցադրում, իսկ Փաշինյանը Հայաստանում վազքի մրցույթի հաղթողներին է պարգևատրում։
Եվ դեռ հարցնում ենք՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ կորցնում հող ու զինվոր, իսկ Ադրբեջանը շահում է հայկական տարածքներ ու ավելի մեծացնում ախորժակը։