Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. սա իմ 6,5 տարվա տպավությունների արգասիքն է. Փաշինյան։
«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհն ընկալում մեզ։
Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա իմ տպավորությունները, գալիս եմ անխուսափելի եզրակացության՝ մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- Ազգային Ժողովի ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով՝ նշեց, որ իր կառավարության առաքելությունն այն է, որ ազգ-նահատակ լինելու կարգացվիճակը հաղթահարենք։
«Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց պիտի արձանագրեմ, որ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է։ Որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»- թեման շարունակեց Փաշինյանը։
Մենք միշտ ասում ենք, որ ուզում ենք ուժեղ բանակ ունենալ, բայց ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Քանի՞ համադրված բանակներից պետք է մենք ուժեղ լինենք։
«Իսկ եթե պարզվի, որ այսպես կորչված մեր երկու թշնամիների երկրների հետ է մեր խնդիրը, երեք թշնամի երկրների հետ է, չորս թշնամի երկրների հետ է, իսկ եթե պարզվի, որ ոչ թե մեր թշնամի, այլ նաև բարեկամ երկրների հետ է մեր խնդիրը, մենք ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»,- հռետորական հարց հնչեցրեց Փաշինյանը։
Նա ասաց, որ ուզում է լուծում առաջարկել, իսկ դա հետևյալն է՝ ազգ-բանակ խնդիրը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն՝ պարզապես պետության տրամաբանությունը։
Պետության տրամաբանությունը գործում է սեփական շահերին համապատասխան։
«Պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության գոտի, միջազգայնորեն ճանաչված տարածք, և գործում է միայն ու միայն սեփական շահերին համապատասխան, իսկ այդ շահը տնտեսական զարգացումն է։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման, որը տասնյակ շերտեր ունի՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն»,-ազգ-նահատակից պետության անցնելու ճանապարհն այսպես բնութագրեց Հայաստանի վարչապետը։