Ալեն Սիմոնյանը սա՞ նկատի ուներ, երբ հայտարարում, թե հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի ու առևտուր անեն։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձը տեղի կունենա միայն ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխիք ստանալուց հետո». հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին Միլի Մեջլիսում «Մարտահրավեր անցյալից դեպի ապագա. երիտասարդության տեսակետը Արևմտյան Ադրբեջան վերադառնալու փիլիսոփայության մասին» հանրային լսումների ժամանակ:
«Հայաստանի բոլոր պետական կառույցներում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները մեր հայրենակիցների՝ որպես լիիրավ քաղաքացիներ մասնակցելու համար, սոցիալական և բիզնես խնդիրների լուծումը, պետական գործերում ներկայացվածության իրավունքը պետք է ապահովվի»,- ասել է ադրբեջանցին։