Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան ընդունել է Ռուբեն Վարդանյանին ձերբակալվածների կալանավայր չնախատեսված այցի ժամանակ. Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակին հղում անելով՝ հաղորդում են ադրբեջանական զլմները։
Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը հաղորդում, թե իբր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ գոհ է իրեն պահելու պայմաններից և որ առողջական խնդիրներ չունի։ Տրամադրվել է հեռուստացույց, ապահովվել է ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսելու հնարավորություն, նրան ծանրոցներ են առաքվում, օգտվել է տեղեկատվության հասանելիությունից։
«Այս դեպքում հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը»,- նշված է հաղորդագրության մեջ։