Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված և գերեվարված հայերին:
ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի հայտնած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի պահվող հայերի հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։