Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ՀՀ Անկախության հռչակագրում ինքը որոշակի խնդիրներ է տեսնում:
«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,-նշեց Հարությունյանը:
Պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ՝ Հարությունյանը դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր՝ եկել է եզրահանգման, որ ՀՀ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։





