«Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, եւ որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա։ Վիրավորված չեմ նաեւ այն մարդկանցից, ովքեր քննադատաբար մոտեցան իմ հայտարարությանը»,-բռնքամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը դարձյալ դիմել է հանրությանը՝ անդրադառնալով իր նախորդ գրառման արձագանքներին։
«Բայց ցանկանում եմ Ձեզ հայտնել կարեւոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է»,- գրել է նա և նրկայացրել մանրամասներ.
«Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը։ Նա հայտարարել է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ՝ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկել է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես արել եմ դա։ Գտել եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տանտիրոջը տվել 800 դոլար, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։
Ու երբ այս ամենից հետո զանգահարեցի Կ. Գիլոյանին, նա ասաց, որ փող չունեն տալու, գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ի՞նչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները»:
Իսրայելյանը հայտնել է, որ ԿԳՄՍՆ-ն իրեն չի տվել 4մլն 600 հազար դրամ։
«Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք, մեղմ ասած, ստախոս են, ինչի պատճառով իմ տված տան կանխավճարը կորավ…»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Էրիկ Իսրայելյանը մի քանի օրա առաջ տեղեկացրել է, որ հեռանում է Հայաստանից ու հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո, ովովհետև Հայաստանում ըստ արժանվույն չեն գնահատում սպորտում ունեցած իր հաջողությունները։