Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեյան ավազանի անունով: