Կասկածներ կան, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չէ տրամադրված մեր նկատմամբ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր երկրներին եղբայրական է վերաբերվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ապացուցում են, որ նույն կերպ տրամադրված չեն Հայաստանի նկատմամբ: «Չգիտեմ՝ նրանք (նկատի ունի Ռուսաստանին՝ խմբ.) մեր հանդեպ նույն կերպ են տրամադրված, թե ոչ», – նշել Է Սիմոնյանը ։
Ըստ Սիմոնյանի՝ ռուսական բազայի Հայաստանից դուրսբերման հարցը ներկայումս չի քննարկվում։
«Նման խոսակցություններ չեն եղել, ես նոր բան չեմ կարող ասել», – ասաց ԱԺ խոսնակը։
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց՝Փաշինյանի այցը Մոսկվա չի կարող անցնել առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։
«Կարծում եմ, որ պետության ղեկավարը Մոսկվա չէր մեկնի, եթե այդպիսի հանդիպում նախատեսված չլիներ»,- հավելել է նա։