ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից» ։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր. «Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։