Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կառավարության նիստի օրակարգում 54 հարց է, որից 51-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 54 հարց, որից չի զեկուցվում 51-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին,

–              «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

–              «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

–              Դավիթ Առուշանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր: