Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 44-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից չի զեկուցվում 44-ը: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին

–              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

–              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին

–              Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին

–              «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024-2026 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր: