Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կառավարության նիստի օրակարգի 36 հարցից 33-ը չի զեկուցվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից չի զեկուցվում 33-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

–              Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը սահմանելու մասին,

–              Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

–              Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,

–              Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին և այլ հարցեր: