Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը. տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է. Միկոյանը պատասխանել է Փաշինյանի գրառումներին

Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները.  NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երկու գրառումներին։

«Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի, դինջանա»,– հավելել է նա։

Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը երկու գրառում է արել Facebook–ի իր էջում, որտեղ անդրադարձել է նախկին երեք նախագահներին։