Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը

07/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վատիկանում հոկտեմբերի 2-ին Ֆրանկիսկոս քահանայապետի նախագահությամբ բացվել է Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ հերթական ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։

Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից, այս պատմական ժողովը, որը հայտնի է որպես «Ժողովականության սինոդ», հավաքել է շուրջ 400 մասնակիցների՝ եպիսկոպոսներ, տարբեր եկեղեցականներ, այդ թվում՝ քահանաներ, և աշխարհականներ, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարող է եկեղեցին դառնալ ավելի ներածական և մասնակցային իր առաքելության և կառավարման հարցերում։

Սինոդը նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես կարող է Կաթոլիկ եկեղեցին ավելի ամբողջական կերպով մարմնավորել ժողովականության (սինոդականության)՝ «միասին քայլելու» ոգին՝ խթանելով խոր փոխգործակցությունը նրա բոլոր անդամների միջև։

Հռոմի Պապ Ֆրանկիսկոսը կարևորել է եկեղեցականների կողքին՝ աշխարհականների և լուսանցքային սոցիալական խմբերի ձայնը լսելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ այս գործընթացի նպատակն է ոչ թե անհատական օրակարգերը առաջ մղելը, այլ՝ համատեղ որոշելը, թե ինչպես իր առաքելության շրջանակներում Եկեղեցին կարող է լավագույնս ծառայել աշխարհին։

Ըստ Ֆրանկիսկոս Քահանայապետի տեսլականի՝ սինոդալ Եկեղեցու համար անհրաժեշտ է եպիսկոպոսների և աշխարհականների միջև առավել մեծ համագործակցություն, հիմք ընդունելով Վատիկանի Բ Ժողովի ուսմունքները և արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին.

«Այս սինոդում աշխարհական ներկայացուցիչների, հատկապես կանանց, մասնակցությունը կարևոր քայլ է առաջ, որը նպաստում է Եկեղեցու ներսում ավելի ներառական որոշումների կայացմանը:

Սինոդի աշխատանքային  օրակարգի հիմնահարցերն են՝ հզորացնել աշխարականների դերը Եկեղեցու կառավարման և որոշումների կայացման գործընթացում, առերեսվել կղերապաշտությանը՝ խթանելով առաջնորդության ավելի խոնարհ և ծառայությանը նվիրված տիպարը, կանանց դերը Եկեղեցում, կենտրոնանալով նրանց առաջնորդական դերի ընդլայնման վրա, միսիոներական հանձնառությունը՝ քննարկելով, թե ինչպես Եկեղեցին կարող է առավել աջակցել լուսանցքային գոտում գտնվող համայնքներին և դառնալ ձայն արդարության և հաշտության, Սինոդը միայն խորհրդածության պահ չէ, այլ նպատակ ունի հարթել կոնկրետ քայլեր դեպի ավելի ներառական, սինոդալ և իր առաքելությամբ ուղղորդվող Եկեղեցի:

Աղբյուրը հայտնում է. «Հատկանշական է, որ այս սինոդին մասնակցում են նաև փոքր թվով տարբեր քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչները, ինչը կարևորում է նրա էկումենիկ բնույթը: Նրանց շարքում է Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով մասնակցում է նիստերին որպես «Եղբայրական պատգամավոր» Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Նրա ներկայությունը վկայում է էկումենիկ համագործակցության եղբայրական ոգու մասին, ընդգծելով քրիստոնեական համայնքների միջև միասնականության և փոխգործակցության կարևորությունը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար:

Սինոդի ժողովի բացման նստաշրջանի ընթացքում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հնարավորություն է ունեցել Ֆրանկիսկոս Քահանայապետի փոխանցել Գարեգին Բ Վեհափառի ողջույններն ու լավագույն մաղթանքները»: Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից նշւոմ են՝ ակնհայտ է, որ  մոտ մեկ ամիս շարունակվող Սինոդը կենսարար գործընթաց է Եկեղեցու նորոգման ճանապարհին:

Այս ժողովի քննարկումները և անդրադարձները ձևավորելու են Եկեղեցու կառավարման, հովվական առաջնահերթությունների և միսիոներական հանձնառության ապագան: Սինոդի ավարտից հետո սպասվող վերջնական զեկույցը կուղորդի Եկեղեցուն՝ փորձելով իրականացնել ավելի սինոդալ կառավարման և ներգրավվածության ձևեր բոլոր մակարդակներում:

Սինոդի աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև 2025 թվականին, նպատակ ունեն բերելու տևական ներդրումներ Եկեղեցու առաքելության մեջ՝ խթանելով միասնությունը, մասնակցությունը և ավետարանումը գնալով ավելի բարդ և բաժանված աշխարհում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չորեքշաբթի օրը` ժամը 12։00-ին, Դատախազության շենքի դիմաց. Բագրատ Սրբազան

Հաջորդ գրառումը

Արևմուտքը ճնշում է Զելենսկուն. El País

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Արևմուտքը ճնշում է Զելենսկուն. El País

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական