Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացանող ծնողները փակեցին Տիգրան մեծ պողոտայի՝ Հարնապետության հրապարակ տանող հատվածը։
Ազատ գյուղի հրդեհված կացարանում սպանված 15 զինվորների ծնողները վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ են։ Պահանջում են հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ։ Սակայն, ինչպես միշտ, ոչ մի հանդիպում էլ տեղի չի ունեցել, նրանց ոչ ոք չի ընդունել։
Ծնորղները ստիպված այլ քայլի են դիմել՝ իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու համար փողոցն են փակել։ Նրանք պահանջում են Փաշինյանից ասել, թե երբ, որ օրն ու որ ժամին է պատրաստ հանդիպել իրենց հետ։