Ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին հայտնում են «Զինուժ MEDIA»-ից։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին վիրահատել են, բժիշկները հույս ունեն, որ նրա վիճակում դրական տեղաշարժ կլինի:
Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի Տեղ սահմանամերձ գյուղի հայկական դիրքերի վրա։ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։