Երևանի քաղաքապետարանն արդեն մի քանի ամիս՝ տարբեր ձևաչափերով ներկայացնում է Տիգրան Ավինյանը, սակայն «Հայաքվեն» չթույլատրելու պարտավարությունն իր վրա է վերցրել քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
ԿԸՀ-ի սահմանած կարգով՝ 60 օր է տրված, որ մենք ստանանք 50 հազար ստորագրություն, բայց Երևանի քաղաքապետարանը խոչընդոտում է «Հայաքվեի» աշխատանքը. հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հայաքվեի» ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում ենք տվել դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել սահմանադրական կարգ խախտող քաղաքային իշխանություններին, որոնք հրաժարվում են քաղաքապետարանում կամ թաղապետարաններում տեղ հատկացնել «Հայաքվեի» ստորագրահավաքն անց կացնելու համար։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը շրջանցում է թե՛ Սահմանադրությունը, թե՛ ԿԸՀ-ի սահմանած կարգը՝ խախտելով հանրության ազատ կամքն արտահայտելու իրավունքը։
Երևանի վարչական շրջանների ղեկավարները պատասխան նամակներ են ուղարկել «Հայաքվե» նախաձեռնությանը, թե չեն կարող թույլ տալ թաղապատերանների տարածքներում ստորագրահավաք անց կացնել և հորդորել են այդ հարցով դիմել Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։