Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչատուր Սուքիասյանի հետ իմ հանդիպման մասին․

22/03/2021
- Նորություններ

Նաիրի Հոխիկյանը իր մասին տարածվող լուրերի մասին, –

Լրատվամիջոցները այսօր տեղեկություն տարածեցին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է հրավիրել ինձ և, մեջբերում եմ հրապարակումից, «առաջարկ-պահանջ է ներկայացրել՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը»։

Տեղեկացնեմ, որ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում տարբեր քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչների, գործարարների ու պաշտոնյաների հետ, քննարկում եմ ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական հարցեր։

Այդ շրջանակում Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ նաև նրա հետ։ Խոսել ենք 2020-ի պատերազմի պատճառների ու հետևանքների, տարածաշրջանային մարտահրավերների, մեր պետությանը սպառնացող վտանգների, տնտեսական խնդիրների ու կառավարման արդյունավետության մասին։ Ես հստակ դեմ եմ արտահայտվել Թուրքիայի հետ սահմանները այսօր բացելուն՝ դա համարելով աղետ մեր տնտեսության և կարճ ժամանակ անց՝ նաև պետականության համար։ Իմ տեսակետները մեծ մասամբ չեն համընկել Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշման հետ։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գիծը, իսկ ես կտրականապես դեմ եմ նրան։ Բնականաբար, խոսել ենք նաև այդ մասին, և ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին համարում եմ ձախողված գործիչ, որը պետք է հեռանա վարչապետի ղեկից՝ հանուն մեր պետականության պահպանման։ Խաչատուր Սուքիասյանը այլ կարծիքի էր։

Մեր զրույցի այլ մանրամասների մասին այս պահին նպատակահարմար չեմ գտնում խոսել, քանի որ դա եղել է անձնական խոսակցություն և հրապարակման ենթակա չէ։

Ինձ ուղղված սպառնալիք կամ պահանջ չի հնչել։ Գործարքի պայմանավորվածություն չի եղել։ Չէր էլ կարող լինել։ Ավելին՝ ես շարունակում եմ ՀՀ կառավարությանն ուղղված իմ փաստարկված քննադատությունը, պատերազմի մասին առանց փակագծերի հրապարակումները, նաև շարունակում եմ համարել, որ այսօր Ռուսաստանի հետ պետք է պահպանել և խորացնել ռազմավարական դաշնակցային կապերը։

Խաչատուր Սուքիասյանի հետ ունեցել եմ զրույց, բանավիճել և հրաժեշտ տվել։

Նախորդ գրառումը

Առաջին անգամ եմ տեսնում մարդու, որը․․․

Հաջորդ գրառումը

Նրանք խեղված երազանքներ ունեն

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Նորություններ

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026
Նորություններ

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026
Միջազգային

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նրանք խեղված երազանքներ ունեն

Լրահոս

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026

Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի...

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝...

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Սա քաղաքական հաշվեհարդար է Արմեն Աշոտյանի նկատմամբ. այստեղ երկու կարծիք չի կարող լինել. Զոհրաբյան

10/07/2026

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու 20 ամյակը, և նա իր հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ Արմենը...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10/07/2026

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական