Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչապաշտից մինչև խաչուրաց․ ինչպիսի «թռիչք». Արարատ քահանա Պողոսյանը՝ Փաշինյանի մասին

19/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թե ինչ խորհրդաբանություն և նշանակություն ունեն խաչքարը հայ ժողովրդի և խաչը քրիստոնյա մարդկության պատմության մեջ, ոմանց, մասնավորապես իշխանությանը, ինչպես երեկ փաստվեց, պետք է նորից ու կրկին բացատրել՝ չնայած նրան, որ հայ և օտար մատենագրության մեջ առկա են հարցին նվիրված բազմաթիվ մեկնություններ, ներբողներ, ճառեր, աղոթքներ և այլն, և դրանք առնվազն ընթերցողը կամ լսողը պետք է որ հասկանար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատ քահանա Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն նախքան մեկնությանս անցնելը բնաբանային կարգով հիշատակեմ Նժդեհի իմաստնագույն խոսքը․ «Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց»:

Քրիստոնյա ժողովուրդների շարքում հայ ժողովուրդը պատմականորեն առանձնանում է խաչի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով, ինչը և՛ աշխարհայացք է՝ Քրիստոսի սիրո ու զոհաբերության գիտակցում ու վերապրում, և՛ Քրիստոս – հայ ժողովուրդ բնության ու ճակատագրի նույնականություն։ Դժվար է մատնանշել քրիստոնեության որևէ այլ խորհրդանիշ, որով հայն արտահայտել է իր պատկանելությունը մեր հոգևոր-նյութական մշակույթի բոլոր ոլորտներում, քան խաչը։ Եվ խաչի ու քարի համադրականությունից տեսլացած, մարմնավորված հղացք է խաչքարը՝ Հայաստանը, հայն ու հայկականությունը խորհրդանշող կատարյալ մի արվեստ, որ խորը արմատացել է ոչ միայն հայ ավանդության մեջ, այլև ամրագրվել համաշխարհային արվեստի պատմության մեջ՝ որպես մեր ազգային ինքնության քարեղեն վկա։

Պատահական չէ, որ մեր ժողովուրդը հնուց մինչև այսօր թե՛ հայրենիքում և թե՛ դրա սահմաններից դուրս բարձրացնում է բազմաթիվ խաչքարեր, որ մեր թշնամիների և այսօր մասնավորապես Ադրբեջանի համար թիրախ են դարձել՝ տարածքային հավակնությունների ռազմաքաղաքական արշավում (դա է պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները կատաղի մարտնչում են նաև խաչքարի և խաչի դեմ․ երբևէ մոռանալի չէ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը):

Եվ այս համապատկերին, տարակուսալիորեն, Հայաստանի ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդով մարտնչում-բանակռվում են խաչքարերի դեմ՝ նենգափոխելով խաչքար տեղադրելու իմաստը, միաժամանակ պետական այրին անհարիր խոսույթով փորձ անելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը։ Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և կյանքի առօրյա հաճույքն ու ազատությունը։ Գիտակցությունը, ազատ ապրելակերպն ու կյանքի հաճույքը հականիշներ չեն, այլ՝ փոխերևույթներ կամ ներաշխարհային շղթայի մասեր։ Կյանքից միայն հաճույք ստանալու մտայնությունը մարդկային բարոյատիպի կենսակերպ չէ, բացի այդ՝ թմրած գիտակցությամբ կամ անգիտակցաբար հաճույքի հասնելը ախտաբանական մոլություն է։ Ավելին, ինչպես Նժդեհն է ասում․ «Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորո՛ւստն է»։

Խաչը գիտակցական զոհողության խորհուրդն է, խաչակրությունը նախևառաջ սեր է, հետո՝ տառապանք ու զոհաբերություն։ Սերն ու զոհաբերությունը քրիստոնյա վարքի էությունն են, ոգով ուժեղի բնություն, ինչը հասու չէ հոգով տկարին։ Քրիստոնյա է, օրինակ, զինվորը, որը սիրով և գիտակցաբար պաշտպանում է հող հայրենին՝ ինքնազոհողությա՛ն գնով անգամ: Այս է Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող խաչի կամ խաչքարի խորհուրդը, սա է քրիստոնյայի առաքելությունը․ «Ի՞նչ է նշանակում, երբ Հայ Եկեղեցին սրբացնում է Մամիկոնյան ոգին, այդ ոգու կրողներին,- ասում է Նժդեհը:- Արդյոք դա միայն երախտագիտության տո՞ւրք է, թե՞ նաև խորագույն մտահոգություն հայրենիքի ապագայի հանդեպ: Սրբացնելով ու հավերժացնելով Մամիկոնյանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տված է ինքնապաշտպանության զենքերից ամենահատուն ու հաղթականը – «մահ գիտեցեալը»։

Խաչը խաչքարի պատկերագրության գլխավոր բաղադրիչն է՝ Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդը։ Խաչքարի պատկերային համակարգում փորագրվում է ոչ միայն խաչը, այլև՝ խաղողն ու նուռը՝ որպես ազգային խորհրդանիշեր։ Ավարայրի ճակատամարտից սկսած՝ խաչքարերը Հայաստանում գերազանցապես բարձրացվել են ռազմական հաղթանակները և հայրենյաց պատերազմում նահատակվածների սուրբ հիշատակը հավերժացնելու համար։

Պատահական չէ, որ խաչքարի ստորին հատվածում փորագրվում է նաև հավերժության նշանը, կյանքի շարունակականությունն արտահայտող հոգևոր խորհուրդը:

Խաչքարի գաղափարական խաչփողանում հատվում են կյանքն ու մահը, բացահայտն ու առեղծվածայինը, բարին ու չարը, տեսանելին ու անտեսանելին և հար ու հակդիր այլ երևույթներ: Խաչքարի վրա փորագրված խաչի ամենաբարձր կետը՝ թագը, խորհրդանշում է երկնքի արքայությունը, ամենաստորին կետը՝ դժոխքի կործանումը: Աջ կողմը պարունակում է շնորհների բաշխման խորհուրդը, ձախ կողմը՝ մեղքերի ներման խորհուրդը:

Եվ վերջապես՝ ասելիքս ամփոփեմ դարձյալ Նժդեհով․ «Մարդը, գաղափարի աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում»։

Հ․Գ․

Ամենայն հավանականությամբ խաչամարտները մոտ ապագայում քննադատելու են մշակութային ինքնության մաս դարձած մեկ ուրիշ խորհրդանիշ՝ հայկական ձեռագրերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն Հայաստանին մեղադրել է սահմանները «չճանաչելու» մեջ

Հաջորդ գրառումը

Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս՝ խաղաղությունն ինչ է, քո ձեռքերում ընկեր զոհվե՞լ է, որ իմանաս խաղաղությունն ինչ է. Իգոր Սարգսյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

21/05/2026
Նորություններ

Հունիսի 7-ին քաղաքացիները պետք է պատասխանեն՝ ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե «Արևմտյան Ադրբեջան»

21/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արագածոտնի մարզում

21/05/2026
Հաջորդ գրառումը

Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
Միջազգային

«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու. Գալուզին

20/05/2026

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Մոսկվայի համար անընդունելի է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական