Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը, նշել՝ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա:

Բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը դեմ առ դեմ շփումներն են, սակայն ներկայում ադրբեջանական կողմը կենտրոնացած է COP29-ի վրա. ասել է Բայրամովը։

«Այդ պատճառով հանդիպումների անցկացումը մինչև դեկտեմբեր հնարավոր չէ։ Այս կապակցությամբ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ Միևնույն ժամանակ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ինչ վերաբերում էտրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նա  նշել՝ այդ ուղղությամբ դեռ բաց հարցեր կան:

 Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի տարածքում արդեն երկար ժամանակ է, ինչ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին։