Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող ենք համաձայնության գալ. Հաջիև

Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը). ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանական APA-ն գրում է, որ Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»–, ասել է նա։