Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Խաղաղության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը և Հայաստանը, առաջին հերթին, պետք է ավարտին հասցնեն դրա տեքստի վրա աշխատանքը.  հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։

«Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջները։

Այսօր իսկապես համաձայնության հասնելու շատ լավ հնարավորություններ կան, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հավելել է Ամիրբեկովը։