Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում աջակցում են կայունության պահպանմանը. Պուտին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվում է հումանիտար իրավիճակը: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արդեն մեկ տարուց ավելի է՝ մեր խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում աջակցում են կայունության պահպանմանը: Խաղաղապահների ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, մի շարք շրջանների տարածքներ են ականազերծվել, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է ՌԴ ղեկավարը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում: