Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղալիք ատրճանակներ, ավտոմատներ, «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ. ՀՅԴ երիտասարդների ակցիան

11/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են դադարեցնել ՀՅԴ-ականների նկատմամբ ապօրինի ձերբակալությունները և ազատ արձակել անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին։

«Ձերբակալել են մեր դաշնակցական և երիտասարդական ընկերներին, այն հիմքով, իբր թե նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերել են ինչ-որ ահաբեկչության հետ կապ ունեցող իրեր։ Այդ իրերը բոլորը օրինական են, ոչ մի կերպ չեն կարող կապ ունենալ այս անօրինական գործընթացների հետ։ Մենք այդ իրերն օգտագործում ենք մեր Սթրայքբոլ  խաղերի համար։

Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ձեր տանը ունեք ջրի պիստոլետներ, ամանորյա պայթուցիկներ, հրավառության ինչ-որ նյութեր, դուք ապահովված եք, իսկ եթե դրան զուգահեռ ձեր քաղաքական հայացքները ընդդիմադիր են, դուք մեղադրվում ենք ահաբեկչության նախապատրաստման գործողությունների մեջ։

Մենք բերել ենք այս իրերը ցույց տալու, որ այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութում։ Կոչ ենք անում իրավական մարմիններին զերծ մնալ այս ապօրինի և ծիծաղ առաջացնող գործընթացներից և անհապաղ բաց թողնել մեր ձերբակալված, հայրենիքի նվիրյալ մեր ընկերներին»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը ։

Այնուհետև դաշնակցական երիտասարդները ՔԿ Երևանի վարչության շենքի առջև նետեցին իրենց հետ բերած իրերը՝ ՀՅԴ-ի կարգախոս «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ, «Սթրայքբոլ»  խաղի համար նախատեսված խաղալիք զենքեր։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են մի շարք ՀՅԴ-ականների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը. ԵՄ

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Չամիչյանը 18 տարեկան է, շատ է սիրում ստրայքբոլ խաղալ. նրա կալանքն ուղղակի աբսուրդ է ու ծիծաղելի. ՀՅԴ ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
Նորություններ

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025
Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Չամիչյանը 18 տարեկան է, շատ է սիրում ստրայքբոլ խաղալ. նրա կալանքն ուղղակի աբսուրդ է ու ծիծաղելի. ՀՅԴ ներկայացուցիչ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ...

ԿարդալDetails

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է. Շիրակի թեմ

04/10/2025

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական