Լեհաստանի մի քանի տասնյակ հազարի հասնող հայ համայնքից Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ընդամենը մոտ չորս տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են նաև մի քանի հայեր (քանի որ անձնապես ճանաչում եմ գրեթե բոլորին, փաստում եմ մեծ թվով լեհերի մասնակցությունը հանդիպմանը)։
Հատկանշական է, որ հանդիպմանը չեն մասնակցել Լեհաստանի հայ համայնքի գրեթե ոչ մի նշանավոր և հեղինակավոր գործիչներ, այդ թվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու ոչ մի հոգևորական։
Էդգար Ղազարյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության դոկտոր, իրավագիտության մագիստրոս, դոցենտ





