Ռուսաստանի հետ մշտական պայքարը դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի գոյության իմաստը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դաշինքը շարունակում է ընդլայնել ռազմականքաղաքական ազդեցության գոտին՝ Ռուսաստանից պաշտպանելու նպատակով իր հովանու ներքո հրավիրելելով նորանոր երկրների», ասել է նա Труд թերթին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է իրականացնել լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներ և հրաժարվել է անցկացնել զորավարժություններ ՆԱՏՕ-ի երկրների սահմանների մոտակայքում՝ դրանք իրականացնելով Ռուսաստանի ներսում: Իր հերթին, դաշինքը «չի ցուցաբերում պատրաստակամության նման քայլեր»:
«Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ն ցուցաբերում է «զսպման և երկխոսության» ուղեգիծ, որտեղ, որպես արդյունք, տեղ չունի հրատապ խնդիրներին առնչվող իրական և բաց երկխոսությունը», հավելել է Լավրովը: