Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Լավրովը ժամանեց Երևան (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Ինչպես հայտնում է Sputnik Армения-ն, Սերգեյ Լավրովին դիմավորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: