Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Բոլոր վիրավորներից ծնկաչոք ներողություն խնդրեք, ամո՛թ ձեզ. պատգամավորների ակցիան՝ Առողջապահության նախարարությունում

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գտեղեկացնում է, որ որ գործընկերուհիների՝ Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասելու, որ նա կրում է ոատիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, ինչպես նաև անմարդկային պայմաններում մեր զինվորների աճյունները տոպրակների մեջ պահելու, դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը։
«Եվ այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»,-նշել է պատգամավորը։

https://www.facebook.com/100002951738948/videos/5174818062615193/

Այսօր Aspram Krpeyan- ի և Anna Mkrtchyan-ի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ իրնքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ:

Posted by Քրիստինե Վարդանյան on Wednesday, 8 June 2022