Աննախադեպը դա էլ արեց:
Իր էսօրվա հայտարարությունների համաձայն Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ և ի տարբերություն 2020 թ-ի արտադրության Փաշինյանի, 2025 թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ դրա իրավունքը չունենալով իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել:
Հասկանում ա՞, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ ա կրկնում արդեն Ալիևյան պրոպագանդայի թեզերը նույնիսկ չխորանալով դրանց մեջ:
Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանը առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների այդ թվում սեփական որդուն: Էսօր, որ տուն գնաս ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից հեռու:
P.S.
Լեգիտիմը
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ