Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել. Էդմոն Մարուքյան

22/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի դիվանագիտական ճակատին իմ միանալը մեկ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատվիրակներին է անհանգստացրել, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանին ու իր սատելիտներին. գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Թեման շարունակելով՝ նա, մասնավորապես, նշել է.
Առավոտյան նկատեցի, որ բազմաթիվ նամակներ եմ ստացել. օգտատերերը գրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իմ ելույթներից հատվածներ են, դրվագներ իմ ու Նիկոլ Փաշինյանի, իմ ու Ալեն Սիմոնյանի, իմ ու Սասուն Միքայելյանի խորհրդարանական վեճերից, իմ խոսքերի կոնտեքստից կտրված հատվածներ, իբրև թե մի ահավոր տեսանյութ, որը սեիդովյան հրճվանքով տարածում են։ Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել:
Նախ, հիշեցնեմ, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր գործունեությունը եղել է մշտապես բաց ու թափանցիկ, բոլորի աչքի առաջ, մարդիկ այդ ամենը տեսել են՝ առանց կոնտեքստից կտրելու և ուղիղ եթերում։
Ըստ այդմ՝ ցանկանում եմ 5-րդ ալիքին հարցնել կարո՞ղ եք այս թեմաներով էլ ռեպորտաժներ պատրաստել.
– ինչպե՞ս կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը, և խորհրդարանում գնդակահարվեցին ժողովրդի կողմից ընտրված՝ երկրի առաջնորդները,
– ինչպե՞ս և ու՞մ հրահանգով Քոչարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ սպանվեց քաղաքացի Պողոս Պողոսյանը,
– ինչպե՞ս սպանվեց գլխավոր դատախազն իր աշխատասենյակում,
– ինչպե՞ս մինչև 2008-ը սպանվեցին իշխանությանը հակադրվող հայտնի քաղաքական գործիչներ,
– ինչպե՞ս մարտի 1-ին սպանվեցին խաղաղ ցուցարարները Երևանում։
Ավելի բարի թեմաներով ռեպորտաժներ էլ կարող եք պատրաստել: Օրինակ՝ Արևմուտքում ընդունված է հաջողակ անձանց կողմից իրենց հաջողության պատմություններով եթերում կիսվելը։ Առաջարկում եմ ձեր տիրոջ որդիները գան և ուղիղ եթերում պատմեն, թե ինչպե՞ս կարողացան տակավին երիտասարդ տարիքում դառնալ դոլարային միլիոնատերեր։ Մեր երեխաներն էլ կդիտեն և այդ հաջողության պատմությունը կսերտեն։
Թեմաները շատ են, փուլ առ փուլ կառաջարկեմ նոր ռեպորտաժների թեմաներ, եթե, իհարկե, այս թեմաներով կպատրաստեք։
Վերջում մի բարի ռեպորտաժ էլ առաջարկեմ. ինչպե՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպես, որ թոռները ծնվեն Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ անձնագիր ստանալու համար, հետո ինքը մասնակցի Ցեղասպանության տարելիցի ջահերով երթին՝ «ընդդեմ թուրքի, հանուն հայի և Արցախի»:
Այնպես որ, կսպասենք ձեր նյութերին այս հետաքրքիր ու բարի թեմաներով, իսկ ես անցնեմ իմ գործերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հացին անարժաններս

Հաջորդ գրառումը

Գեւորգ Աբելյանի «Աննա հարսը» վեպն իտալերեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գեւորգ Աբելյանի «Աննա հարսը» վեպն իտալերեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական