Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իրավունքի ուժով» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ

13/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ ապրիլի 13-ին Արշակ Կարապետյանն «իրավունքի ուժով» դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Դեռևս 2019 թվականին Politik.am-ը անդրադարձել էր դեռևս վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի անվան շուրջ շրջանառվող պատմություններին: 

«Այս պաշտոնյայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչու՞ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Արշակ Կարապետյանը այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ,  Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե,  «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել այստեղ):

2017 թվականից հետո «Էլկոմպ» ՍՊԸ-ի դեմ անգամ բողոք է ներկայացվել, որ նա իրավունք չունենա մասնակցելու պետական գնումների գործընթացին:

Հետաքրքիր է, որ Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելուց ուղիղ մեկ օր առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին գնումների հետ կապված բողոքներ քննող անձը (հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 54բ հասցեում, 2-րդ հարկ) մերժել է Ֆինանսների նախարարության  բողոքը, այսինքն՝ թույլատրել է «Էլկոմպ» ՍՊԸ-ին մասնակցել պետական գնումների։

Այս որոշումից ընդամենը երկու ամիս անց՝ 2019 թվականի փետրվարի 4-ին 50 տոկոսով Արշակ Կարապետյանի կնոջը պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ հետ կնքում է մատակարարման չորս պայամանագիր (պայմանագիր 1, պայմանագիր 2, պայմանագիր 3․ պայմանագիր 4)։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օբաման «A Promised Land» գրքում անդրադարձել է «Ցեղասպանություն» եզրույթը 2009թ. չօգտագործելուն

Հաջորդ գրառումը

Կա՛մ սարսափահար հանձնվել, որպեսզի մեր գանգերից աշտարակներ կառուցեն, կա՛մ պատրաստվել արժանապատիվ վրեժ լուծելու թշնամուց․Վարդան Ոսկանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Կա՛մ սարսափահար հանձնվել, որպեսզի մեր գանգերից աշտարակներ կառուցեն, կա՛մ պատրաստվել արժանապատիվ վրեժ լուծելու թշնամուց․Վարդան Ոսկանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական