Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրավիճակին լիովին տիրապետում ենք, դեղորայքի խնդիր այս պահին չկա. արցախցի բժիշկ

Այս պահին վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող 10 հիվանդ ունենք։ Նրանցից ոչ մեկին Երևան տեղափոխելու կարիք չկա. Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Իրավիճակին լիովին տիրապետում ենք, դեղորայքի խնդիր այս պահին չկա»,- հավաստիացրեց նա։

Մհեր Մուսայելյանի հետ մեր թղթակցի զրույցի ձայնագրությունը ներկայացնում ենք առանց խմբագրման։