Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և իրավապահներն են քննություն անում. Փաշինյանը՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության մասին

07/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի սեռական ոտնձգության ենթարկվելու փաստին՝ հայտարարելով, որ դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։ 

«Այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և իրավապահներն են քննություն անում։ Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում. դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված, և իհարկե, այդ անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք: Այսինքն՝ այդ գործերով մի մասին հեռացրել ենք, ի դեպ, արդեն»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ 2018-2019 թվականներին կառավարության մարմիններից մեկը թեմատիկ բուկլետներ էր թողարկել:

«Մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար։ Լրատվամիջոցները աղմուկ-աղաղակ էին անում, ասում էին՝ էս ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դե՞մ եք պայքարում, էս եք անում, էն եք անում։ Ես ուզում եմ դա հիշեցնել և ուզում եմ հիշեցնել, որ նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթության աստիճանը բարձրացնել: Ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, որոնք տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում: Նրանք անընդհատ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի թիրախում են՝ որպես ապազգային, որպես ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ, և այս փաստերն ի ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները։

Մենք պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք, որպեսզի այսպիսի դեպքերից կարողանանք խուսափել։

Ինչ վերաբերում է իրավապահների աշխատանքին, ընդհանրապես դատաիրավական համակարգի հետ կապված՝ ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ, դրա համար մենք իրավապահ համակարգը բարեփոխել ենք և կշարունակենք բարեփոխել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած գործով 2 անձ է ձերբակալվել։ 

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը

07/05/2026
Նորություններ

Փաշինյանը «ժողովուրդ» ասելով նկատի ունի միայն իրեն ընտրողներին. Արա Պողոսյան

07/05/2026
Նորություններ

Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու, այլ՝ Ադրբեջանի գուբերնիա. Սամվել Կարապետյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական