Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից ռուս սահմանապահների հեռացումը դրական ենք գնահատում. դեսպան

Մեր գնահատականը դրական է Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից ռուս սահմանապահների հեռացման հարցում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Դրանով սահմանը կվերահսկվի հայկական սահմանապահ ուժերի կողմից, որևէ իմաստ չունի որ մի երկրի սահմանն այլ երկրների սահմանապահ ուժերի կողմից վերահսկվի: Սա իմ տեսակետն է Հայաստանի շահերի ուղղությամբ և Իրան-Հայաստան հարաբերություններին ծառայելու իմաստով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։