Իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը Ուկրաինայում պատերազմն անվանել է օգտակար դաս այն մասին, որ զսպող ուժից հրաժարվելը սարսափելի հետեւանքներ կունենա, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է, որ ուկրաինական պատերազմը Իրանին կարեւոր դաս տվեց։
Նրա խոսքով, ուկրաինացիներն այժմ պայքարում են ճգնաժամի դեմ, քանի որ տարիներ առաջ նրանք ապամոնտաժել են զսպման իրենց ներուժը։
Քննադատելով որոշ ինսայդերների մեկնաբանությունները, որոնք առաջարկում են սահմանափակել Իրանի ռազմական հնարավորությունները կամ փոխզիջումների գնալ օտար տերությունների հետ, գեներալն ասել է. «Հնարավո՞ր է արդյոք ժամանակակից աշխարհում չունենալ ռազմական եւ զսպող ուժ»:
Նա նախազգուշացրել է, որ հարվածը երկրի նամենաթույլ կողմին կհասցվի։





