Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում հայտնել են, որ «գիտակցել են Արեւմուտքի դավադրության խորությունը» Զանգեզուրի միջանցքի բացման հարցում

28/11/2024
- Միջազգային, Նորություններ

Իրանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները ցույց են տալիս փոխադարձ վստահության աճը երկու երկրների միջեւ, «եւ եթե Աստված տա, դա կդառնա շրջադարձային պահ Իրանի եւ Ադրբեջանի պատմության մեջ, այս զգայուն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»։ Այս մասին հայտնել է Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային գործերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, տեղեկացրել է NourNews-ը։

Նա սա կարեւոր իրադարձություն  է անվանել, որը «վկայում է եղբայրական հարաբերությունների աճող ամրապնդման եւ բարիդրացիության մասին Իրանի եւ Ադրբեջանի միջեւ»։

Վելայաթին ավելացրել է, որ վեջին տարիներին Ուկրաինայում միջադեպից հետո ԱՄՆ-ը ՆԱՏՕ քողարկմամբ մտադրվել է թափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան եւ ստեղծել այլընտրանք, որը կշեղեր Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայից դեպի Հարավային Կովկաս։

«Իրանը վճռականորեն դիմակայել է Ամերիկայի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների ազդեցությանը եւ կանխել այդ դավադրության ձեւավորումը իր հյուսիսարեւմտյան սահմանների երկայնքով, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն կստեղծեր  Իրանի տարածքային ամբողջականության մշտական սպառնալիք»,- նշել է նա։

Վելայաթին ընդգծել է, որ Արեւմուտքը ձեռնարկել է գործողություններ, որոնք ցույց են տվել, որ Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն «ճիշտ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հարցում»։

«Իրանի հակազդեցությունը Զանգեզուրի միջանցքի բացմանը պայմանավորված էր նրանով, որ Արեւմուտքը ցանկանում է կազմակերպել հաղորդակցություն արեւելքից արեւմուտք Ադրբեջանով, Կասպից ծովով եւ Կենտրոնական Ասիայով։ Միայն Իրանն է գիտակցել այս դավադրության խորությունը։ Ի տարբերություն Արեւմուտքի՝ Իրանն իսկապես ցանկանում է բարեկեցություն ադրբեջանցի եղբայրների համար։

Ժամանակ պահանջվեց այս հարցում փոխըմբռնման համար, եւ այժմ մենք հասել ենք ընդհանուր արդյունքների, եւ մի քանի ամիսների ընթացքում իրականացվել են երեք համատեղ զորավարժանքներ։ Դա վկայում է փոխադարձ վստահության աճի մասին երկու երկրների միջեւ»,- նշել է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը։

Նախորդ գրառումը

Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու

Հաջորդ գրառումը

Վահրամաբերդի դպրոցի դասասենյակի անվանակոչումը չեղարկվել է. ԿԳՄՍ փոխնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Վահրամաբերդի դպրոցի դասասենյակի անվանակոչումը չեղարկվել է. ԿԳՄՍ փոխնախարար

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական