Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանում գրանցված երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Արցախում

Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք գրանցված երկրաշարժի ցնումները զգացվել են նաև Արցախի Հանրապետությունում:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հավելելով, որ՝ սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ ԻԻՀ Խոյ քաղաքից դեպի 41 կմ հարավ-արևմուտք: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետության տարածքում։